ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վերհիշել է 2020/21 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» հետ խաղում (4:1) իր հեթ-տրիկը և նշել, որ իր ամենամեծ երազանքը ՉԼ-ի գավաթը փարիզյան ակումբի հետ հաղթելն է:
«Այդ խաղում ես լավ ֆուտբոլիստ դարձա շատ լավ: Ինձ հաջողվեց հեթ-տրիկի հեղինակ դառնալ «Կամպ Նոու» մարզադաշտում, դա յուրահատուկ բան էր, և ես շատ հպարտ էի:
Չեմպիոնների Լիգայում այստեղ՝ ՊՍԺ-ում հաղթելն արտասովոր բան կլիներ: Թեև Չեմպիոնների Լիգայում հաղթանակը միշտ էլ կմնա Չեմպիոնների Լիգայում հաղթանակ, բայց ինձ համար դա ՊՍԺ-ի կազմում անելը կլինի լավագույնը»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։