«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն կիսվել է թիմի նոր մարզիչ Գրեհեմ Փոթերի մասին իր կարծիքով։
«Գրեհեմ Փոթերը հիանալի աշխատանք է կատարում: Նա մեզ անընդհատ հարցնում է, թե ինչ ենք սիրում, ինչը չենք սիրում։
Թիմը հստակ նպատակներ ունի, մենք պետք է հասկանանք, թե ինչպես է պետք հասնել նպատակներին»,- ֆուտբոլստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի կայքը։