Էրիկ տեն Հագը խնդրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին լքել ակումբը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ֆակունդո Պելիստրին կլքի ակումբը, հայտնում է TeamTalk-ը:

Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ուրուգվայցուն խնդրել են հեռանալ ակումբից, քանի որ նա ներառված չէ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ծրագրերում։

Պելիստրին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ալավեսում»: Լա Լիգայում անցկացրած 21 հանդիպումների հաշվին, որտեղ նա աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։