Դայո Ուպամեկանո. «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Չեմպիոնների Լիգան»

«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կիսվել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանից ունեցած սպասելիքներով:

«Թիմում մթնոլորտը լավ է: Ամեն ինչ կանենք, որ հնարավորինս հեռու գնանք: Ինչու՞ չհաղթել:

Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք Չեմպիոնների Լիգան, բայց առաջին հերթին եկեք կենտրոնանանք հաջորդ քայլի վրա», – ասել է Ուպամեկանոն: