«Բավարիան» ՉԼ-ում տարած հաղթանակների քանակով շրջանցել է «Բարսելոնային»

Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների Լիգայում տարած հաղթանակների քանակով շրջանցել է կատալոնական «Բարսելոնային», գրում է Marca-ն:

ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրում գերմանական ակումբը երեկ 2-0 հաշվով հաղթել էր կատալոնական ակումբին:

Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում «Բավարիան» տարել է 159 հաղթանակ, «Բարսելոնան»՝ 158: