«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Վիկտորիայի» դեմ առաջիկա հանդիպումը։
«Սա շատ կարևոր հանդիպում է։ Գիտենք, որ բարդ խմբում ենք հայտնվել, բայց ցանկանում ենք միայն հաղթել:
Մեր առաջին հանդիպումը լավագույնը չէր: Մենք ջանացինք, բայց «Բավարիան» ավելի ուժեղ էր։ Հասկանում ենք, որ «Վիկտորիայի» հետ խաղում անհաջողություններ կլինեն, բայց ցանկանում ենք հնարավորինս լավ հանդես գալ»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։