Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը չորս տարով երկարաձգել է պայմանագիրն ազգային թիմի հետ, տեղեկացնում է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիան։
48-ամյա մասնագետի նախորդ պայմանագիրը լրանում էր 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո։ Փեյջը ստանձնել է Ուելսի հավաքականի ղեկը 2020 թվականի նոյեմբերին՝ Ռայան Գիգզի ձերբակալությունից հետո։
Փեյջը 64 տարվա մեջ առաջին անգամ Ուելսի ընտրանուն դուրս բերեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: