«Ռայո Վալյեկանոն» հայտարարել է «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Թոմասի տեղափոխության մասին։
27-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Անցած շաբաթ հաղորդվում էր, որ «Ռայո Վալյեկանոյի» նախագահ Մարտին Պրեսան կռվի է բռնվել Դե Թոմասի գործակալի հետ՝ ֆուտբոլիստի տրանսֆերը քննարկելիս։ Ակումբի ղեկավարը հոսպիտալացվել էր, ապա վերադարձել տուն, քանի որ լուրջ վնասվածքներ չէին եղել։
https://twitter.com/RayoVallecano/status/1569596755846615040