Կառլ-Հայնց Ռումենիգեն նշել է «Բավարիայի» նորագույն պատմության 4 ամենակարևոր տրանսֆերները

«Բավարիայի» նախկին գործադիր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն նշել է մյունխենյան ակումբի նորագույն պատմության չորս կարևոր տրանսֆերները:

«Ռիբերին, Ռոբենը, Նոյերը և Լևանդովսկին, հենց այս հերթականությամբ»,- ասել է Ռումենիգեն Sky-ին։

Նշենք, որ այս չորս ֆուտբոլիստներից միայն դարպասապահ Մանուել Նոյերն է դեռևս խաղում «Բավարիայում», ով մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2011 թվականի ամռանը «Շալկե 04»-ից։