«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Ա Սերիայի 6-րդ տուրի խաղում «Էմպոլիին» հաղթելուց (2:1) հետո պատասխանել է այն հարցին, թե արդյոք իր թիմը կարող էր այս հանդիպմանը հաղթել առանց Պաուլո Դիբալայի:
Արգենտինացի հարձակվողն այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Արդյոք առանց Դիբալայի մենք կհաղթեի՞նք: Ես չգիտեմ։ Ակնհայտ է, որ նա լավ խաղաց, բայց ոչ բոլոր ֆուտբոլիստներն ունեն նրա ներուժը: Մենք մեկ միասնական թիմ էինք խաղադաշտում, և դա ինձ դուր է գալիս»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։