Գավին համաձայնեցրել է «Բարսելոնայի» հետ նոր պայմանագիրը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին նոր պայմանագիր է համաձայնեցրել կատալոնական ակումբի հետ։ Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։ Նոր պայմանագրում հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։ Կիսապաշտպանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում 6 հանդիպում է անցկացրել: