Կոկեն ակումբային ռեկորդ է սահմանել

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն երեկ մասնակցեց Լա Լիգայի 5-րդ տուրի՝ «Սելտայի» դեմ հանդիպմանը (4:1)։

Այս հանդիպումը 30-ամյա Կոկեի համար 551-րդն էր մադրիդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում։

Այս ցուցանիշով Կոկեն շրջանցել է թիմի նախկին ֆուտբոլիստ Աբելարդոյին, ով 1959-1976 թվականներին «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 550 հանդիպում։

Պաշտոնական հանդիպումների քանակով Կոկեն ակումբի պատմության մեջ առաջին է։

551 խաղում Կոկեն կատարել է 100 գոլային փոխանցում և խփել 47 գոլ։ Նա 2009 թվականից խաղում է Մադրիդի «Ատլետիկոյում»։