Մադրիդի «Ատլետիկոն» հայտնել է իր դիրքորոշումն Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Մադրիդի «Ատլետիկոն» թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով անհանգստացած չէ, գրում է Marca-ն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ «Բարսելոնան» ցանկանում է դատի տալ «Ատլետիկոյին», քանի որ կարծում է՝ մադրիդցիները դիտավորյալ խաղադաշտ դուրս չեն բերում 31-ամյա ֆրանսիացուն, քանի որ չեն ցանկանում վճարել պայմանագրով նախատեսված բոնուսները։

Իրենց հերթին «Ատլետիկոյի» իրավաբանները կարծում են, որ այդ փաստը հնարավոր չէ ապացուցել, ուստի անհանգստանալու կարիք չկա:

Ընթացիկ մրցաշրջանի վերջին 5 անընդմեջ խաղերում հարձակվողը խաղադաշտ է մտնում 60-րդ րոպեից հետո։