Գրեմ Փոթերը հանդիպել է «Չելսիի» առաջատարների հետ

«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը մի քանի հանդիպում է ունեցել ակումբի առաջատար ֆուտբոլիստների հետ, հայտնում է BBC-ն։

Փոթերը բացատրել է ֆուտբոլիստներին, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն դրսևորելու հնարավորություն կունենա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թոմաս Տուխելը հեռացվել էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։

Փոթերը 5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։