Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը քննադատել է թիմի նախկին գլխավոր մարզիչ, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին։
«Ես մշտապես վնասվածքներով էի խաղում։ Մարդիկ չգիտեին, բայց կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ես չորս ամիս չէի կարողանում նորմալ վազել։ Մարզիչը դրան ուշադրություն չէր դարձնում:
Բայց ես չէի կարողանում նույնիսկ նորմալ մարզվել։ Մարզիչը ԶԼՄ-ներին չէր պատմում ամբողջ ճշմարտությունը։
Քեզ խնդրում են հանուն թիմի զոհաբերել ինքդ քեզ, իսկ հետո մոռանում այդ մասին։ Ինձ համար դա համարյա դավաճանություն է»,- Մարսիալի խոսքը մեջբերում է France Football-ը։