Ուսման Դեմբելե. «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չավիի հետ»

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կիսվել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի հետ համատեղ աշխատանքի մասին իր կարծիքով։

«Չավին շատ է խոսում ինձ հետ մարզումների ժամանակ, նա շատ ուշադիր է և ինձ շատ խորհուրդներ է տալիս, թե ինչպես կատարելագործվել: Առաջին բանը, որ Չավին ասաց ինձ, այն էր, որ ես շատ լավ ֆուտբոլիստ եմ, բայց պետք է բարելավեմ մտածելակերպս։ Որ ես տաղանդ ունեմ, բայց պետք է շատ աշխատեմ թիմի համար։

Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չավիի հետ։ Ես միշտ դա ասում եմ, և Չավին նույնպես: Ինձ շատ է դուր գալիս նա որպես մարդ և որպես մարզիչ։ Ես նման մարզիչ չեմ ունեցել Թոմաս Տուխելի հետ աշխատելու ժամանակներից ի վեր»,- Դեմբելեի խոսքերն է մեջբերում AS-ը։