Կիլիան Մբապպեն գերազանցել է Լիոնել Մեսսիի ռեկորդը

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, երեկ կայացած «Յուվենտուսի» դեմ խաղում (2-1)  դուբլի հեղինակ դարձավ և այդպիսով ռեկորդ սահմանեց, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մբապպեն արդեն 35 գոլ է խփել գլխավոր եվրագավաթային մրցաշարում։ 23 տարեկան, 260 օրականում նա դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշ է գրանցում։

Նախկինում այս ռեկորդը պատկանում էր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին, ով Չեմպիոնների Լիգայում 35 գոլ խփել էր 23 տարեկան, 307 օրականում։