Յուլիան Նագելսման. ««Բավարիան» միշտ պետք է լինի Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներից մեկը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Ինտերի» հետ խաղից առաջ կիսվել է մրցաշարի ֆավորիտների մասին իր կարծիքով։

Հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, կմեկնարկի Երևանի  ժամանակով 23.00-ին։ Խաղը կկայանա Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում։

«Բավարիան» միշտ պետք է լինի Չեմպիոնների Լիգայի ֆավորիտներից մեկը, մենք միշտ պայքարում ենք բոլոր տիտղոսների համար, այնուամենայնիվ պետք է քիչ խոսել այդ մասին և շատ աշխատել հանուն նպատակի»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը: