Գարի Նևիլը կարծում է, որ «Լիվերպուլը» այս մրցաշրջանում չի հայտնվի ԱՊԼ լավագույն քառյակում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, իսկ այժմ անգլիական հեռուստատեսության փորձագետ Գարի Նևիլը խոսել է ԱՊԼ-ում Չեմպիոնների Լիգայի տեղերի համար պայքարի մասին։ Նևիլի կարծիքով՝ «Լիվերպուլը» կարող է չհայտնվել թոփ-4-ում։

Վեց մեկնարկային տուրերում «Լիվերպուլն» առայժմ միայն երկու հաղթանակ է տարել: Յուրգեն Կլոպի թիմը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում յոթերորդն է:

«Նույնիսկ այն ժամանակ, երբ «Արսենալը» պարտվում էր «Մանչեսթեր Յունայթեդին», ես կարծում էի, որ լոնդոնցիները դեռ կպայքարեն Չեմպիոնների Լիգայի ուղեգրի համար:

Հիմա կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար պայքարը ծավալվելու է «Չելսիի», «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։

Կարծում եմ, որ «Լիվերպուլը» մրցաշրջանի վերջում կարող է չհայտնվել լավագույն քառյակում»,- ասել է Նևիլը SkySports-ի եթերում: