Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտություն կրեց Զագրեբի «Դինամոյից»։
«Չելսին» Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին անգամ երեք արտագնա խաղում անընդմեջ պարտվել է, հայտնում է OptaJoe-ն Twitter-ում:
Վերջին անգամ լոնդոնյան թիմի հետ նման բան տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին, երբ գլխավոր մարզիչն էր Ֆրենկ Լեմպարդը։
«Դինամոյից» կրած պարտությունից առաջ «թոշակառուները» Պրեմիեր Լիգայի արտագնա հանդիպումներում պարտվել են «Լիդսին» (0:3) և «Սաութհեմփթոնին» (1:2):