Բերնդ Լենոն խոսել է «Արսենալից» հեռանալու պատճառների մասին

Գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն խոսել է Լոնդոնի «Արսենալից» հեռանալու պատճառների մասին։

«Երբ հասկացա, որ հարցը ոչ թե իմ խաղային որակների մեջ է՝ գիտակցեցի, որ պետք է հեռանամ։ Մարզումների ժամանակ պարզ էր դառնում, որ ակումբը պարզապես նման քաղաքականություն էր վարում։

Դրանից հետո ինձ համար արդեն պարզ էր, որ պետք է հեռանամ»,- Լենոյի խոսքը մեջբերում Bild-ը։