Տոնի Կրոսը՝ Սուպերլիգայի մասին. «Հավատում եմ, որ այն տեղի կունենա»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կիսվել է եվրոպական Սուպերլիգայի ստեղծման գաղափարի մասին իր կարծիքով։ 32-ամյա գերմանացու խոսքով՝ դա վաղուց պետք է արվեր։

«Երբեք չի կարելի հակասել քո նախագահին: Դա վաղուց պետք է արվեր։ Կարծում եմ, որ դա անելու համար որոշ ժամանակ կպահանջվի, և ես հավանաբար այն չեմ տեսնի որպես գործող ֆուտբոլիստ:

Սակայն ես դեռ հավատում եմ, որ դա տեղի կունենա, թեև չեմ կարող հստակ ասել, թե երբ», – գերմանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում AS-ը: