Թոմաս Տուխել. «Հաղթանակները Զագրեբի «Դինամոյի» մենթալիտետի մեջ են»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի Զագրեբի «Դինամոյի» դեմ առաջիկա հանդիպմանը։

«Դինամոն» սովոր է հաղթել, դա նրանց մտածելակերպի մեջ է: Նրանք հաղթահարեցին որակավորման փուլը, իսկ դա միշտ դժվար է։ Նրանք արժանի էին խմբային փուլում իրենց տեղին։ Գրեթե վստահ եմ, որ նրանք մտադիր են մեզ հետ տեխնիկական ու էմոցիոնալ ֆուտբոլ ցուցադրել։

Առջևում ունեն արագություն և դրիբլինգ, լավ եզրեր: Նրանք օգտագործում են հետնապահի կարգավիճակը՝ սպասելիքներից բարձր խաղալու համար և կփորձեն այնպես անել, որ մենք մեր հնարավորություններից ցածր խաղանք: Դա նրանց ծրագիրն է։ Մենք պետք է հիշենք դա»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։