Վիկտոր Օսիմհենը դուրս է մնացել շարքից

Իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը կարող է բաց թողնել անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային հանդիպումը:

Football Italia-ի հավաստմամբ՝ Վիկտորը մկանային վնասվածքի պատճառով թիմից առանձին է մարզվել:

«Նապոլի» – «Լիվերպուլ» խաղը կկայանա սեպտեմբերի 7-ին, սկիզբը Երևանի ժամանակով 23:00-ին: