Օլիվեր Կան. «Կոմանն աշխարհի լավագույն  ֆուտբոլիստներից մեկն է»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Օլիվեր Կանը գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի ֆրանսիացի կիսապաշտպան Կինգսլի Կոմանի հասցեին:

«Ես ուրախ եմ Կոմանի գրանցած առաջընթացի համար: Նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է երկրպագուները նրան շատ են սիրում:

Կոմանն աշխարհի լավագույն  ֆուտբոլիստներից մեկն է։ Ես նրան համարում եմ նաև լավագույններից մեկը իր դիրքում»,-ասել է Կանը Kicker-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Կոմանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլակին փոխանցման հեղինակ: