«Յուվենտուսը» ներկայացրել է թիմի երրորդ համազգեստը

«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի երրորդ համազգեստը, որով թուրինյան ակումբը նախատեսում է հանդես գալ 2022/23 մրցաշրջանում։

Նոր ձևը կներկայացվի սեպտեմբերի 11-ին տնային մարզադաշտում։ Ա Սերիայի 6-րդ տուրում այդ օրը «Յուվենտուսը» սեփական հարկի տակ կընդունի «Սալերնիտանային»: