Յան Զոմմերը հերթական ռեկորդն է սահմանել

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահ Յան Զոմմերը սահմանել է Գերմանիայի առաջնության ռեկորդ՝ արտասահմանցի դարպասապահների մասնակցությամբ առաջնությունում:

Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Մայնցի» դեմ հանդիպումը 33-ամյա շվեյցարացու համար 267-րդն էր մրցաշարում։ Նախորդ ռեկորդը պատկանում էր շվեդ դարպասապահ Ռոննի Հելստրյոմին (266 հանդիպում), ով 1974-ից 1984 թվականներին հանդես է եկել «Կայզերսլաուտեռնում»:

Զոմմերը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2014 թվականի հուլիսից։ Բունդեսլիգայում թիմի կազմում անցկացրած նախորդ 266 հանդիպումներում նա բաց է թողել 363 գնդակ և 70 անգամ անառիկ է պահել իր դարպասը։