Գարի Լինեկեր. «Մեսսին պատմության մեծագույն ֆուտբոլիստն է»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը սոցցանցերում գրառում է կատարել ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի ռմբարկուԼիոնել Մեսսիի մասին:

«Լեոն այլ կերպ է ֆուտբոլ խաղում, քան մյուսները: Մեսսին պատմության մեծագույն ֆուտբոլիստն է»,- գրել է Լինեկերը:

Հիշեցնենք, որ Լեոն 2021 թվականի օգոստոսից է խաղում փարիզյան ակումբում:

Նա ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման, դարձել 4 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ: