Էրիկ տեն Հագ. «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում են որակյալ ֆուտբոլիստներ նրանք մեծ ներուժ ունեն»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի տրանսֆերների մասին: Անգլիական գրանդը տրանսֆերների համար ծախսել էր 200 միլիոն եվրոյից ավելի գումար:

«Սա շատ մեծ գումար է։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ էր մրցունակ մնալ։ «Մանչեսթեր Յունայթեդում» խաղում են որակյալ ֆուտբոլիստներ նրանք մեծ ներուժ ունեն։ Մենք աստիճանաբար թիմ ենք կառուցում»,- Տեն Հագի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: