Կառլես Պույոլը կարծում է, որ «Բարսելոնան» ՉԼ-ում հաղթելու ֆավորիտներից է

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը գնահատել է կատալոնական ակումբի՝ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու շանսերը։

«Շատ լավ աշխատանք է կատարվել, «Բարսելոնան» հիանալի կազմ ունի, և նրանք կարող են պայքարել բոլոր տիտղոսների համար: «Բարսան» Չեմպիոնների Լիգայի ֆավորիտների թվում է: «Ռեալը» հաղթողի տպավորիչ գեն ունի, անգլիական ակումբները շատ ուժեղ են, ինչպես և ՊՍԺ-ն»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլում կատալոնական ակումբը կխաղա «Բավարիայի», «Ինտերի» և «Վիկտորիա Պիլսենի» հետ։