«Բարսելոնան» հետաքրքիր կետ է ներառել թիմի ֆուտբոլիստների պայմանագրերում

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների պայմանագրերում դրույթներ կան աշխատավարձի հնարավոր կրճատման մասին։

Ինչպես հայտնում է Diario Sport-ը՝ վկայակոչելով Casena SER-ին, ակումբը կարող է կրճատել ֆուտբոլիստի աշխատավարձը, եթե նա բաց թողնի ակումբի գովազդային միջոցառումները:

Եթե ​​ֆուտբոլիստը բաց թողնի երեք նման իրադարձություն մրցաշրջանի ընթացքում, «Բարսան» կարող է նվազեցնել նրա աշխատավարձը 10 տոկոսով: