Իսպանական «Սևիլիան» գրանցել է թիմի պատմության վատագույն արդյունքը

Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 4-րդ տուրի հանդիպումը, որում «Սևիլիան» սեփական հարկի տակ 0։3 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից»։

Անդալուսցիների համար այս պարտությունը 3-րդն էր առաջնության 4 մեկնարկային տուրերում, ինչը ակումբի վատագույն արդյունքն է վերջին 41 տարվա ընթացքում, հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը։

Վերջին անգամ առաջին 4 տուրերում «Սևիլիան» 1 միավոր է վաստակել 1981/82 մրցաշրջանում։