Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Միլանի» դեմ կայացած հանդիպումը (2-3):
«Սկզբում հավասար խաղ էր, հետո մենք հիանալի գոլ խփեցինք։ Այնուամենայնիվ, ընդմիջումից հետո մենք ևս 2 գոլ բաց թողեցինք։ Մենք 2 հիանալի գոլ խփեցինք, բայց 3-ը բաց թողեցինք, որը չէինք կարող մեզ թույլ տալ։ Մենք չպետք է գնդահ բաց թողնենք, առավել ևս՝ դերբիում»,- Ինձագիի խոսքը մեջբերում է DAZN-ը։