Իսպանիայում կայացավ Լա Լիգայի 4-րդ տուրի հանդիպումը, որում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
Այդ խաղում Կատալոնական ակումբի գոլերից մեկը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
Այսպիսով՝ հարձակվողը դարձավ Լա Լիգայի պատմության մեջ երրորդ ֆուտբոլիստը, ով 5 և ավելի գոլ է խփել Իսպանիայի առաջնության 4 մեկնարկային խաղերում գրում է Opta-ն:
Այս նվաճմանը հասել էին, նաև Կրիշտիանու Ռոնալդուն (2009) և Ռադամել Ֆալկաոն (2011):