«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Սպասվում է, որ 22-ամյա պաշտպանը պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականի ամառը։ Միաժամանակ պայմանագիրը կներառի ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները վերջնական փուլում են։ Նոր պայմանագրի ստորագրմամբ Ռիս Ջեյմսը կդառնա ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։
Ռիս Ջեյմսը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։