Ռիս Ջեյմսը և «Չելսին» կշարունակեն համագործակցությունը

«Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է 22-ամյա անգլիացուն պայմանագիր առաջարկել մինչև 2028 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։

Ջեյմսը «Չելսիի» սան է։ Անցած մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: