«Յուվենտուսը» պատրաստվում է նոր պայմանագիր կնքել պաշտպան Դանիլոյի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը բանակցություններ է սկսել բրազիլացու հետ՝ պայմանագիրը մինչև 2025 թվականի ամառը երկարաձգելու համար։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը: 31-ամյա պաշտպանը թուրինյան թիմում է հանդես գալիս 2019 թվականից։