Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ասել է, թե ինչու էր Լիգա 1-ի 6-րդ տուրում «Նանտի» դեմ խաղում բրազիլացի հարձակվող Նեյմարը մնացել պահեստայինների նստարանին։
«Եթե ֆուտբոլիստին չես ընդգրկում մեկնարկային կազմում, ապա դա ռիսկային կարող է լինել, բայց վերջին խոսքը մարզչինն է։ Ուրբաթ ես խոսել եմ նրա հետ այդ թեմայով։
Նախորդ խաղում նա նույնպես մեկնարկային կազմում չէր վնասվածքի պատճառով, այնպես որ ես որոշեցի նրան թողնել պահեստայինների նստարանին։ Նեյը նորմալ է վերաբերում այդ փաստին»,- Գալտիեի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։