Չավին արգելափակել է թիմի ֆուտբոլիստի տրանսֆերը ԱՊԼ

Լոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ավարտին ցանկացել է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի ֆուտբոլիստ Ֆերան Տորեսի տրանսֆերը։

«Զինագործները» 22-ամյա ֆուտբոլիստի համար 30 միլիոն եվրո են առաջարկել։ «Բարսելոնան» պատրաստ է եղել դիտարկել այս առաջարկը, սակայն թիմի գլխավոր մարզիչ Չավին դեմ է արտահայտվել Ֆերանի հեռանալուն:

2022/23 մրցաշրջանում Ֆերանը ոչ մի անգամ չի ընդգրկվել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։