Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, թե ով կարող է փոխարինել հարձակվող Կարիմ Բենզեմային։
«Բենզեմային փոխարինող կարելի է գտնել։ Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ ինչպիսիք են Մարիանոն, Ազարը, Ռոդրիգոն:
Երբ Բենզեման խաղում է երեք օրը մեկ, նա կարող է հանգստի կարիք ունենալ: Բայց հիմա, շաբաթական մեկ խաղ անցկացնելով, նա իրեն լավ է զգում:»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։