«Բարսելոնան» պաշտպանական գիծն ուժեղացնելու նոր տարբերակ ունի

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում էր ձեռք բերել «Լոս Անջելես Գելեքսիի» պաշտպան Խուլիան Արաուխոյին: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կատալոնացիները հետաքրքրված էին հարձակվողի ձեռքբերմամբ։

«Բարսելոնան» մոտակա ամիսներին կհետևի 21-ամյա Արաուխոյին: Նրա պայմանագիրը MLS ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

«Լոս Անջելես Գելեքսիի» մարզաշապիկով մեքսիկացին անցկացրել է 100 հանդիպում, դարձել 1 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։