Ալիսոն Բեքեր. «Մենք պետք է վերադարձնենք հաղթական ոգին»

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերը կիսվել է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի սկզբում ակումբի ելույթների մասին իր կարծիքով։

«Էվերթոնի» դեմ խաղում մենք լավ տեսք ունեինք, շատ հնարավորություններ ստեղծեցինք։ Լավ պաշտպանվեցինք ու դարպասն անառիկ պահել։

Սա է մեր նպատակը յուրաքանչյուր խաղում, դրա համար մենք քրտնաջան աշխատում ենք։ Մենք մեկ միավոր ենք վաստակել և շարունակում ենք առաջ գնալ։

Մենք պետք է  վերադարձնենք հաղթական ոգին։ Միշտ չէ, որ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի, բայց պետք է պայքարել»,- Ալիսոնի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: