«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խաղը Լա Լիգայի 4-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ խաղում:
Երեկ կայացած խաղում (3:0) լեհ ռմբարկուն խփեց իր 5-րդ գոլն ընթացիկ առաջնությունում։
«Խոսքը միայն գոլի մասին չէ, այլ այն հագամանքի, թե ինչպես է նա վերահսկում գնդակը, որոշումներ կայացնում մանր դրվագներում. ինչպես և օգնում է լուրջ ճնշում գործադրել մրցակցի վրա:
Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա հասկանում է խաղի էությունը և մեզ շատ է օգնում։ Ռոբերտը համեստ հաղթող է:»,- ասել է Չավին: