Զլատան Իբրահիմովիչը չի ընդգրկվել «Միլանի»՝ ՉԼ-ի խմբային փուլի հայտացուցակում

«Միլանը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին մասնակցելու համար։

Ցուցակում չեն ընդգրկվել Կիպրիան Տատարուշանուն, Աստեր Վրանկսը, Մալիկ Տիաուն, Յասին Ադլին, Տեմուե Բակայոկոն և Զլատան Իբրահիմովիչը։ 40-ամյա շվեդը ապաքինվում է վնասվածքից։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Միլանը» փլեյ-օֆֆ դուրս գալու համար կպայքարի «Չելսիի», «Լայպցիգի» և Զագրեբի «Դինամոյի» հետ։