ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկողության պալատը (CFCB) տուգանել է եվրոպական մի քանի առաջատար ակումբների՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։
Ակումբները չեն կարողացել բավարարել սահմանաչափի պահանջները և համաձայնագրեր են կնքել ՈՒԵՖԱ-ի հետ:
ՊՍԺ-ն ՈւԵՖԱ-ից ստացել է ամենամեծ տուգանքը՝ 10 մլն եվրո։ «Ռոման» տուգանվել է 5 միլիոնով, «Ինտերը»՝ 4 միլիոն, «Յուվենտուսը»՝ 3,5 միլիոն, «Միլանը»՝ 2, «Բեշիքթաշը»՝ 600 հազար, իսկ «Մարսելը» և «Մոնակոն» յուրաքանչյուրը կվճարեն 300 հազար եվրո տուգանք։