Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է գնել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերը, հավաստում է Sport.es-ը։
Տեղեկություն կա, որ հեղինակավոր մասնագետը նման որոշում է կայացրել Նեյմարի կոնֆլիկտային բնավորության պատճառով:
30-ամյա Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին կատալոնական «Բարսելոնայից»։ 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է 6 խաղի, խփել 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Կողմերի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը։