«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ինչպես կփոխարինի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին։ Հիշեցնենք, որ 31-ամյա բելգիացու պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
«Նրան փոխարինելը շատ դժվար կլինի։ Անհնարին չէ, բայց հեշտ չէ։ Ամենակարևորը, իհարկե, թիմն է, բայց կան ֆուտբոլիստներ, որոնք չափից շատ բան են տալիս ակումբին։ Սկաուտինգի բաժինը պետք է քրտնաջան աշխատի և արդեն հիմա ֆուտբոլիստների մոնիտորինգ կատարի»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Դե Բրույնեն այս մրցաշրջանում աչքի է ընկել մեկ գոլով և երեք գոլային փոխանցումով։ Նա «Սիթի» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը գերմանական «Վոլֆսբուրգից»։