«Միլանը» մոտ է իր կիսապաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելուն

Կիսապաշտպան Ռադե Կրունիչը բանակցություններ է վարում «Միլանի» ղեկավարության հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ։ Այս մասին հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Լրագրողի տեղեկություններով՝ կողմերի միջև բանակցային գործընթացը վերջնական փուլում է։ Կրունիչը մոտ է համաձայնագիրը մինչև 2025 թվականը երկարաձգելուն։

Կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2019 թվականից։ Նա միլանյան գրանդ է տեղափոխվել «Էմպոլիից»։