Հայտնի է ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով Ա Սերիայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստը

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան Իտալիայի ֆուտբոլային ասոցիացիայի (AIC) վարկածով ճանաչվել է Ա Սերիայի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Մրցաշրջանի մեկնարկում 21-ամյա վրացին Իտալիայի առաջնությունում անցկացրել է 4 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը՝ Բաթումիի «Դինամոյից»։ 2019-ից 2022 թվականներին վինգերը հանդես է եկել Կազանի «Ռուբինում»։