Արմանդո Բրոյա. «Իմ երազանքն իրականացավ»

Ինչպես հայտնի է՝ 20-ամյա հարձակվող Արմանդո Բրոյան նոր պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ։ Ալբանացի հարձակվողի նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2028 թվականը։

«Իմ երազանքն իրականացավ. ես հնարավորություն ունեմ կրելու «Չելսիի» կապույտ մարզաշապիկը: Թիմում մեծ մրցակցություն կա, բայց ես պատրաստ եմ պայքարել։ Շատ ուրախ եմ այս ակումբի մի մասնիկը լինելու համար: Հուսով եմ, որ հնարավորինս շատ հանդիպումներ կանցկացնեմ «ազնվականների» կազմում և կնվաճեմ շատ տիտղոսներ»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Բրոյան Պրեմիեր Լիգայում երեք հանդիպում է անցկացրել: